Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության վեցերորդ տուրում

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության վեցերորդ տուրում

Ապրիլի 16-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Վեցերորդ տուրում Մկրտչյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Գեւորգյանը պարտվեց:

Դանիելյան` 4.5 միավոր (11-րդ տեղ), Գալոյան ու Մկրտչյան` 3.5-ական միավոր (55-րդ եւ 68-րդ տեղեր), Գեւորգյան` 2.5 միավոր (90-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: