Հունվարի 21-ին կանցկացվի Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը, այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարում հաշվարկվելու են ազգային և միջազգային արագ շախմատի վարկանիշները: ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունենալը պարտադիր է (FIDE ID):

Մանակցության իրավունք ունեն Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնող առնվազն առաջին կարգ և մինչև 2300 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:

Մրցաշարում 1-ից 15-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի արագ շախմատի եզրափակիչ մրցաշարին, որը նվիրված կլինի Աշոտ Անաստասյանի հիշատակին:




Լրահոս