«Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի հաջողության պատմությունն ու ծանոթությունը Պուտինի հետ. Forbes

«Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի հաջողության պատմությունն ու ծանոթությունը Պուտինի հետ. Forbes

Forbes ամսագիրը հոդված է հրապարակել «Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի մասին՝ պատմելով համեստ ուսանողից մինչև ազդեցիկ բանկիր նրա հաջողության ճանապարհի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ ծանոթության մասին:

«1997թ. դեկտեմբերին ֆինանսական ակադեմիայի ուսանող Արտյոմ Ավետիսյանը իր թաքստոցից հանեց $2000, քնեց բջջային հեռախոս, փողկապ, կոստյում և գրանցեց իր «Անկախ փորձագիտական գնահատման կենտրոն» ընկերությունը: 19 տարի անց՝ 2016թ. ամռանը, Վլադիմիր Պուտինի սեղանին դրվեց բանկիր Ավետիսյանի նամակը: Նամակում նա շարադրել էր բանկի ստեղծման հայեցակարգը փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, որին նախագահը հավանություն տվեց»,-գրում է պարբերականը:

Հրապարակման մեջ թվարկվում են Ավետիսյանի ամենահաջող գործարքները, մարդիկ, ովքեր նրան օգնել են բարձրանալ կարիերայի աստիճաններով:

«2011թ. Վլադիմիր Պուտինն Ավետիսյանին նշանակեց Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունների տնօրեն: Դրանից հետո Ավետիսյանի կարիերան կտրուկ փոխվեց»,-եզրափակում է Forbes-ը: