Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա. Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում: Շրջելով բան-բակ, դաշինքի անդամները ելույթներ են ունենում՝  կոչով դիմելով քաղաքացիներին: Իր ելույթներից մեկում դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով տեղից շարժվել է դրական փոփոխությունների սայլը:

Նրա խոսքով, ավագանու ընտրությունների ժամանակ դրանք կարող են ավելի խորացնել: «Չհուսահատվեք, քանի որ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնացել են ընտրատեղամասեր և քվեարկել մեր դաշինքի օգտին», – նշեց նա:




Լրահոս