ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպասեք մի քանի օր և ամեն ինչ պարզ կլինի. Արմեն Ամիրյանը` ՀՀԿ ցուցակի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպասեք մի քանի օր և ամեն ինչ պարզ կլինի. Արմեն Ամիրյանը` ՀՀԿ ցուցակի մասին

Այսօր լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին ՀՀԿ ցուցակների մասին, ինչին ի պատասխան վերջինս հորդորեց համբերել մի փոքր ևս և ամեն ինչ պարզ կլինի:

Դիտարկմանը, թե ինչքան պետք է սպասել, նախարարը նշեց, որ մի քանի օր:

Արմեն Ամիրյանին հարց ուղղեցին նաև Տարոն Մարգարյանի գործունեության վերաբերյալ` նշելով, որ որպես մշակույթի նախարար արդյոք նա չի պատրաստվում հորդորել չոչնչացնել մշակութային արժեքները: Վերջինս պատասխանեց, որ Տարոն Մարգարյանին զգուշացնելու առիթ չունի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: