ՖՈՏՈ. Թրամփի աշխատասեղանի վրա կարմիր կոճակ կա. դրա նշանակությունը շփոթության մեջ կգցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Associated Press գործակալությունը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 100 օրվա արդյունքների մասին հոդված էր հրապարակել:

Հոդվածում հիշատակվում էր նաև տարօրինակ կարմիր կոճակի մասին, որը դրված է երկրի ղեկավարի աշխատասեղանի վրա: Հարց է առաջանում՝ ինչ նպատակով է այն կիրառվում:

Կարմիր կոճակը տեղադրված է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում` փայտե արկղի վրա:

Հարկ է նշել, որ կարմիր կոճակը եղել է նաև Թրամփի նախորդների մոտ: Սակայն ԱՄՆ 45-րդ նախագահն անսովոր կիրառում է գտել այդ կոճակի համար:  

Իսկ դուք արդեն կռահեցի՞ք: 

Պարզվում է, որ եթե կարմիր կոճակը սեղմեն, ապա աշխատասենյակ կմտնի Կոկա Կոլայի բաժակով մատուցողը: 

Թրամփը չի թաքցնում իր սերը գազավորված ըմպելիքների հանդեպ: 




Լրահոս