Սդրբեջանական ծագում ունեցող խնձորների թեման այլ երանգներ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագում ունեցող խնձորների թեման այլ երանգներ է ստանում: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ սահմանային վերահսկողություն չանցած խնձորները ՍԱՊԾ մասնագետների կողմից փնտրվում, ոչնչացվում են:

Ի դեպ, ո՛չ ՊԵԿ-ը եւ ո՛չ էլ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնապես չեն խոստովանել, թե ում մեղքով են խնձորները մաքսանենգ ճանապարհով հայտնվել են ներքին շուկայում: Բայց եւս մեկ կարեւոր խնդիր կա. ադրբեջանական խնձորները, որոնք ինչ-ինչ ճանապարհով հայտնվել են վերավաճառողների մոտ եւ ՍԱՊԾ-ի կողմից «գազանաբար» ոչնչացվում են, ո՞վ է փոխհատուցելու վերավաճառողների կրած վնասը:

Խնձորների 1 կգ-ն վաճառվել է 1200 դրամով: Արդյոք ՍԱՊԾ-ն առեւտրականներին փոխհատուցելու է կրած վնասի համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ծառայությունից տեղեկացրին, որ գերխնդիրը այդ խնձորը ներքին շուկայից արագ դուրս հանելն է. «Յուրաքանչյուր իրացնող իր մասով պատասխանատվություն ունի»:




Լրահոս