«Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման վճարներն ընդունվում են «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց: Այն իրենից ներկայացնում է տարեկան բաժանորդագրություն` քաղաքացիների կողմից իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ծառայությունը մատուցվում է է «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության կողմից և աշխատում է շուրջօրյա, այդ թվում` հանգստյան և տոն օրերին: Իրավաբանի հետ կապ հաստատել կարելի է աշխարհի ցանկացած վայրից:

«Իրավաբան 24» ծառայությունը հաճախորդներին մատուցվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում և հրահանգներ դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմմում (դիմում, պահանջ, բողոք և այլն):

Իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է հեռահար` հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով:

Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 ՀՀ դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում:

«Իրավաբան 24» ծառայության ձեռքբերման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար դիմեք «Յունիբանկի» մասնաճյուղեր կամ բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:




Լրահոս