Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց հյուրընկալությունը չի կարող չարաշահվել. Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանի մասին

Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց հյուրընկալությունը չի կարող չարաշահվել. Արմեն Աշոտյանը`  Զարուհի Փոստանջյանի մասին

Երևանի ավագանու ընտրություններից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են և ցավ են ապրում դրանց համար:

Անդրադառնալով ՀՀԿ շտաբում տեղի ունեցած դեպքին, երբ փորձում էին բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, նա նշեց. «Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց հյուրընկալությունը չի կարող չարաշահվել: Մուտք գործել ՀՀԿ շտաբեր, ենթաշտաբեր`  առանց այդ տարածքում գտնվելու քաղաքական կամ բարոյական իրավունքի, քաղաքացիական չէ: Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ապա իրավական պետության դեպքում պետք է ահազանգեր ոստիկանություն: Բռնի կերպով մտնել ենթաշտաբ , չի կարելի, քանի որ դա հանրային տարածք չէ»,- նշեց նա: