ԲՀԿ-ի փող բաժանողներն աշխատել են Տարոն Մարգարյանի համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ի փող բաժանողները կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ գումար են բաժանել Տարոն Մարգարյանի համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Կրիվոյ» թաղամասում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին ու վերջինիս քվեարկելու համար բաժանել 10 հազարական դրամներ: Ի դեպ, Երևանի մեկ այլ թաղամասում նույն ԲՀԿ-ականները բնակիչներին առաջարկել են ոչ թե 10, այլ 7 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ 3 հազար դրամը վերցրել են փող բաժանողները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս