Սերժ Սարգսյանը հայտարարել է` ինչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակ»-ում կարդում ենք. «Ուրբաթ օրվա ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված չի եղել, բայց Սերժ Սարգսյանը որոշել է ավագանու ընտրությունների նախօրեին մեկ անգամ ևս ՀՀԿ-ականների ուշադրությունը հրավիրել Երևանի ընտրությունների վրա։ Նիստը կարճ է տևել՝ մոտ մեկ ժամ, քննարկում չի ծավալվել, հանձնարարականներ են տրվել՝ անաղմուկ ընտրություններ անելու։

Սարգսյանը խոսել է նաև ԱԺ պաշտոնների մասին, հստակ նշելով միայն Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ փոխնախագահ դառնալը, ապա ասել է, որ 9 հանձնաժողովներից ԲՀԿ-ին կհասնի 3-ը՝ եվրաինտեգրացիան, գյուղատնտեսության և բնապահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովը, նաև՝ կրթությանը։ Ասել է, որ ԳՄ հաջորդ նիստը կկայանա չորեքշաբթի՝ կքննարկեն ԱԺ պաշտոնների հարցը, բոլորը կարտահայտեն իրենց կարծիքը, ապա իրենց որոշումը կներկայացնեն նիստից հետո հրավիրվելիք խորհրդին»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս