Միքայել Մելքումյանը` ԱԺ փոխնախագահ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված  է ժամը երեքին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Նախապես ծրագրվել էր ընդունելությունը կազմակերպել երկուշաբթի, բայց «ստրատեգիական» առումով այն համապատասխանեցվել է ՀՀԿ ԳՄ նիստին։

Մինչև այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը»,-հավելել է թերթը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս