Վերահաշվարկի ժամանակ «Ելք» դաշինքի ձայները նվազեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Ելք» դաշինք վերահաշվարկի երկու դիմում է ներկայացրել թիվ 7 տարածքային հանձնաժողով:  ArmLur.am-ի հետ զրույցում  Ելք դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանը նշել էր, որ իրենք կասկածներ ունեն, որ արդյունքների ամփոփման ժամանակ խախտումներ են եղել:

Այսօր վերահաշվարկի ժամանակ «Ելք» դաշինքը հայտնաբերեց, որ անվավեր ճանաչված և դատարկ համարված քվեաթերթիկների վրա իրականում նշումներ կան. Դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե դրանք կամ ցնդող գրիչներ են եղել կամ արդեն վերջացած, քանի որ նշումները շատ բարակ էին և գրեթե չերևացող:

Հավելենք, որ վերահաշվարկի ժամանակ «Ելք» դաշինքի ձայների թիվը մեկով նվազեց` դառնալով 18:




Լրահոս