ՌԴ-ից Հայաստան ներմուծվող ռազմական տեխնիկան կազատվի ԱԱՀ-ից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի Ռուսաստանից Հայաստանի Զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծ:

Մինչ այժմ նորմուծվող ռազմական արտադրանքը ազատված չէր ԱԱՀ-ից։ Նշված նախագծում հատուկ շեշտվում է, որ ԱԱՀ-ից ազատվում է 2015թ. կնքած հայտնի 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում մատակարարվող ռազմական արտադրանքը։

Բայց նաև նշվում է, որ հարկային այդ արտոնությունը կտարածվի «հետագայում ՀՀ և ՌԴ միջև կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության» արտադրանքի ներմուծման վրա։ Այլ երկրներից ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների վրա, փաստորեն, հարկային արտոնություններ չեն տարածվում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս