Ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը. դու արժանի ես. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ:

«Այդ օրը լուսանկարվելով` դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկե′ր, շնորհավորում եմ»,- Թվիթերի իր էջում գրել է Ջորկաեֆը:

Հավելենք, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում Եվրոպայի առաջնության եզրափակչում:




Լրահոս