Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ:

«Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է վարչապետի հեռագրում:




Լրահոս