Ով կգնի նախագահականի` 300 հազար դրամ արժողությամբ «Գազ 31»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմը խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենա է վաճառում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել նախագահի աշխատակազմի ավտոմեքենան: Այսպես՝ աճուրդի հանված ավտոմեքենան «Գազ 31105-120» մակնիշի է, որի գնահատված արժեքը կազմում է 300 հազար դրամ:

Նշենք, որ մինչ այս ավտոմեքենան վաճառքի է հանվել մայիսի 18-ին, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդը կկայանա հունիսի 2-ին: Հուսանք՝ ի վերջո կգտնվի մեկը, ով կգնի նախագահականի «Գազ 31»-ը:




Լրահոս