ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախընտրական բլեֆ հանուն ՀՀԿ-ի. գործընկերները երես են թեքում Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու խոստումներն ընդամենը նախընտրական բլեֆ էին՝ արված հանուն ՀՀԿ-ի: Հիմա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել այդ խոստումը: Սա մի քանի պատճառով:

Նախ՝ վարչապետը խոստացել է 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովել հինգ տարվա ընթացքում, բայց հազիվ թե Կարապետյանին հաջողվի պաշտոնավարել այդքան երկար (ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանն ինքն է ցանկանում 2018թ. ապրիլից հետո դառնալ վարչապետ): Եվ հետո՝ Հայաստանում այս ընթացքում տեղի չի ունեցել այնպիսի փոփոխություն, որի արդյունքում բարելավվեր ներդրումային միջավայրը: Ընդհակառակը, գործոնները, որոնք օտարերկրյա բիզնեսմների համար Հայաստանում գումարներ ներդնելու խոչընդոտ են եղել, շարունակում են պահպանվել, իսկ որոշ դեպքերում իրավիճակը նույնիսկ ավելի է վատթարացել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս