Որքան ունեցվածք է հասցրել կուտակել Գեղարքունիքի մարզի դատարանի ձերբակալված նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել են:

Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանը 2015 թվականին ունեցել է 4.9 մլն դրամական միջոց, որը 2016 թվականին վերածվել է 8.1 մլն դրամի: Որպես եկամուտ դատարանի նախագահը հայտարարգրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 815 հազար դրամ: Կնոջ` Լիլիթ Պետրոսյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 600 հազար դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարգրված աշխատավարձը ամսական կազմել է 150 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ կաշառք տալու գործով ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին եռւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանը: ArmLur.am-ը դեպքից մանրամասներ էր ներկայացրել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս