Ջոնի Դեփն այսօր դարձավ 54 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1963 թվականի հունիսի 9-ին է ծնվել ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան Ջոնի Դեփը:

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։ Ավելի հանրահյատ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն դոլար մեկ տարում։

Ջոնի Դեփը 1992 թվականին Կաննի կինոփառատոնում

Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքեցին ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7.6 միլիարդ դոլար համշխարհային շուկայում։

Ջոնի Դեփը «Ջոնի Դ.» ֆիլմի պրեմիերային, Փարիզ, 2009. հուլիս

Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից են Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), Ալիսան հրաշքների աշխարհում (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), Չառլին և շոկոլադի գործարանը (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և Զբոսաշրջիկը (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում):




Լրահոս