Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը. վարչապետը ` նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով: Կառավարության այսօրվա նիստն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանձնարարականը բխում էր երեկ ԱԺ-ում ընդունված կառավարության ծրագրից:

Նա հանձնարարեց մեկ ամսվա ժամկետում մշակել և ներկայացնել ծրագրից բխող միջոցառումների շարք և հստակ ներկայացնել ժամանակացույց, երկշաբաթյա ժամկետում կատարել փոփոխություններ նախնական միջոցառումների ցանկում: «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով և ադապտացնում ենք մեր ծրագիրը»,- հանձնարարեց նա:

Կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ մինչև հուլիսի 28 ներկայացնել հաշվետվություններ գերակա խնդիրների կատարման, ներդրումների վերաբերյալ:
Տեղեկատվություն տրամադրենք հանրությանը, եթե լինեն չկատարված բաներ, ինչու չենք կատարել»:




Լրահոս