Պետք է լինի բարոյական չափանիշ. Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, որը տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ եւ որի հետեւանքով տուժել է նաեւ 2 տարեկան երեխա:

«Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետեւանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։

Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։

Պետք է լինի բարոյական չափանիշ»,-գրել է նա սոցցանցի իր էջում:




Լրահոս