Կայծակ, հոսանքազրկումներ, ջրհեղեղ. արտակարգ իրավիճակ Վանաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Armlur.am-ի Լոռու թղթակիցը հաղորդում է, որ կայծակի հետևանքով հոսանքազրկվել են քաղաքի Տարոններ և Տավրոս թաղամասերը, ինչպես նաև Դարպաս գյուղը: Անձրևաջրերը ողողել են Բաղրամյան պողոտայի վրա գտնվող  տնակային ավանի բնակարաները: Բնակիչները մեզ հետ զրույցում հայտնել են, որ սելաֆաջրերը լցվել են սենյակներն ու նկուղները.

«Տանը առաջին կարգի հաշմանդամ երեխա ունենք, էդ պահին չգիտեինք ինչ անեինք, փողոցի սաղ ջուրը տներն էր էր լցվում, քիչ էր մնում փախնեինք տանից»,-մեզ հետ զրույցում հայտնեցին թաղամասի բնակիչները:

Չդադարող անձրևն ու ամպրոպը խոչնդոտել են Վանաձորի էլեկտրոցանցի աշխատակիցների վթարավերականգնողական աշխատանքներին: Չնայած այս ամենին, մասնագետներին հաջողվել է մեկ ժամվա ընթացքում վերականգնել քաղաքի հոսանքազրկված թաղամասերի լուսավորությունը: Հորդառատ անձրևի հետևանքով դժվարանցանելի է դարձել նաև մարզկենտրոն Վանաձորի կենտրոնական փողոցների երթևեկությունը:

Էդվարդ Արզումանյան

Լոռի




Լրահոս