Հայաստանի ամենաաղքատ նախարարը. որքան ունեցվածք ունի Արտեմ Ասատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտեմ Ասատրյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, ամենաաղքատ նախարարներից է: Նա ունի չունի ընդամենը 29.5 մլն դրամ եւ որպես եկամուտ հայտարարագրած ամսական 564 հազար դրամ արժողությամբ աշխատավարձը: Սա նախարարը հայտարարգրել է անցած տարի:
2011 թվականին Արտեմ Ասատրյանն ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարգրել է երկու վայրից ստացած ամսական 372 հազար դրամի չափով աշխատավարձը:
Սակայն 2012 թվականին գուցե կախարդական փայտիկի օգնությամբ` Ասատրյանի 3 մլն դրամը վերածվել է 30 մլն դրամի: Այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում աշխատավարձը նվազել է` դառնալով ամսական 346 հազար դրամ:
2013 թվականին նախարարի դրամական միջոցներն ու եկամուտը փոփոխություն չեն կրել: Այսինքն նույն 30 մլն դրամական միջոցը նա ունեցել է նաեւ 2013-ին: Սակայն 1.5 մլն դրամի ավելացում նկատվել է 2014 թվականին`30 մլն դրամը դառնալով 31.5 մլն դրամ:

Իսկ ահա 2015 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ նախարարն ունի 31 միլիոնի չափ դրամական միջոց: Նույն տարում նա որպես եկամուտ հայտարարգրել է ամսական աշխատավարձը`663 հազար դրամ: Նկատենք, որ սոցապ նախարարը եւ 2012, եւ 2014, 2016 եւ 2017 թվականներին` պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ չունի ոչ ավտոմեքենա, ոչ բնակարան: Հետաքրքիր է, թե ում տանն է մնում նախարարը:

Նախարարի տիկինը`Մարինե Պետրոսյանը, 2011 թվականին հայտարարագրել է 1 մլն դրամի չափով դրամական միջոցն ու 74 հազար դրամի չափով աշխատավարձը: 2012 թվականին նա դրամական միջոց չի ունեցել. ընդամենը հայտարարագրել է 81 հազար դրամ ամսական աշխատավարձը: 2013 թվականին Մ. Պետրոսյանն ունեցել է 500 հազար դրամի չափով դրամական միջոց եւ 110 հազար դրամ ամսական աշխատավարձը: Իսկ 2014 թվականին տիկինը հայտարարագրել է 1 մլն դրամ, 137 հազար դրամի չափով ամսական աշխատավարձ:

Սակայն նախարարի տիկնոջ 1 մլն դրամական միջոցը մեկ տարի անց`2015 թվականին, վերածվել է 3 մլն դրամի: Նույն տարում նրա աշխատավարձը նույնպես ավելացել է`կազմելով 167 հազար դրամ: Իսկ ահա անցած տարի նախարարի տիկնոջ ունեցած փոխառության չափը կազմել է 3120 դոլար: Նույն տարում նրա դրամական միջոցը կազմել է 300 հազար դրամ, աշխատավարձը`157 հազար դրամ:

Ասատրյանը ոչ միայն ամենաաղքատ, այլեւ այն միակ նախարարներից է, ում վատ գործելաոճից տարբեր քաղաքացիներ չեն դադարում բարձրաձայնել: Հավելենք, որ ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ արդեն տեւական ժամանակ է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում է:




Լրահոս