Ավտովթար Վարդենիս քաղաքում. բախվել են Opel-ն ու 06-ը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ ապրիլի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Վարդենիսի բնակիչներ, 45-ամյա Վահագն Ստեփանյանի վարած Opel մակնիշի 27 ՕԼ 679 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Մուրադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 08 ԼՕ 837 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս