«Ամբիցիոզ» խոստումների, կանխատեսումների հարցում Հարությունյանը որոշել է ետ չմնալ իր աներոջից` Կարեն Կարապետյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ ակնկալում են էլեկտրաէներգիայի արտահանման մինչեւ 20 տոկոս աճ: «Այս կիսամյակում համեմատած անցած կիսամյակի ունենք էլեկտրաէներգիայի արտադրության 4,9 տոկոս աճ, ներմուծումը գրեթե նույնն է մնացել`1,8 տոկոսով է ավելացել, արտահանումը ռեժիմների հետ կապված մի քիչ նվազել է, բայց դա կոմպենսացվելու է մինչև տարեվերջ և մեր կանխատեսումներով մինչև տարեվերջ առնվազն ունենալու ենք մինչև 20 տոկոս էլեկտրաէներգիայի արտահանման աճ»,-ասել է նա եւ հավելել, թե այս տարի ունեցել ենք կլիմայական բարդ պայմաններ` շատ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը աճել է:

«Ամբիցիոզ» խոստումների, կանխատեսումների հարցում Հարությունյանը որոշել է ետ չմնալ իր աներոջից`վարչապետ Կարեն Կարապետյանից, ու խոսում է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճի մասին: Միայն թե, նկատենք, որ իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում, եւ Հարությունյանն ինքն է խոստովանում, թե էլեկտրաէներգիայի արտահանումը չնայած արտադրության ծավալների աճին, նվազել է: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ ավելացել է ոչ թե արդյունաբերության աճի արդյունքում, այլ` զուտ եղանակային պայմանների` ցրտի պատճառով, երբ մարդիկ ստիպված են եղել ավելի շատ հոսանք օգտագործել:

Արման Գալոյան




Լրահոս