ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով է զբաղված ՀՀԿ-ն, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է արձակուրդում: Պարզվում է` նրա օրինակին են հետեւում նաեւ շատ այլ ՀՀԿ-ականներ: «ժողովուրդը» երեկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից փորձեց ճշտել, թե այս ընթացքում ինչով են զբաղված ՀՀԿ-ականները:

Ի պատասխան՝ նա նշեց. «Հասկանալի է, որ կուսակիցներից շատերը գտնվում են արձակուրդում, օգոստոսի 15-ից հետո ավելի ինտենսիվ կաշխատենք: Այժմ իրականացնում ենք կուսակցության անդամների վերահաշվառման ծրագիր, որը օգոստոսի 20-ից հետո ավելի ինտենսիվ ընթացք կստանա»: Թադեւոսյանը չցանկացավ վերահաշվառման ծրագրի հետ կապված մանրամասներ ներկայացնել` խոստանալով այդ մասին ավելի մանրամասը խոսել օգոստոսի 15-ից հետո:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս