Եգիպտոսում երկու գնացք բախվել են իրար. կա 20 զոհ

Եգիպտոսում երկու գնացք բախվել են իրար. կա 20 զոհ

Եգիպոսի Ալեքսանդրիա քաղաքի արվարձանում երկու գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ, ևս 70-ը տուժել է: Նշվում է, որ զոհերի և տուժածների հստակ թիվը դեռ պարզվում է: Տուժածները հոսպիտալացվում են մոտակա հիվանդանոցներ:

Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկա պահին տեղական հիվանդանոց է տեղափոխվել 22 մարդ: