Շառլ Ազնավուրը Փառքի ծառուղում իր անվանական աստղը կունենա

Շառլ Ազնավուրը Փառքի ծառուղում իր անվանական աստղը կունենա

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն օգոստոսի 24-ին կայանալիք Անվանական աստղերի բացման արարողությանը Հոլիվուդի Փառքի ծառուղում իր անվանական աստղը կստանա:

Փառքի ծառուղում անվանական աստղ ստանալու համար Ազնավուրի թեկնածությունը առաջարկել էր Քալիֆորնիայի Սենատի նախագահ Թեմ Քեւին դե Լեոնը, ով ելույթ է ունենալու Անվանական աստղի բացման արարողության ընթացքում։

Լեգենդար շանսոնյեի հետ Փառքի ծառուղում աստղ կստանան նաեւ Լին Մանուել Միրանդան, Snoop Dogg-ը, ICE T-ն, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Սայմոն Քոուելը, Մերի Ջի Բլայջը, Շոնդա Ռայմսը, Լինդա Քարթերը, Սըր Ռիչարդ Բենսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջինա Լոլոբրիջիտան, Ջիլիան Անդերսոնը։