Ցմահ դատապարտյալների տեղափոխման գործընթա՞ց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություններով` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալներին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ: Ըստ մեզ հասած լուրերի` ցմահ դատապարտյալներից երկուսին` Արթուրին եւ Վաղինակին տեղափոխել են օրերս, իսկ մինչ այդ այլ դատապարտյալների տեղափոխման գործընթացը վացուց է սկսվել:

Ավելին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն` այս օրերին արդեն «Արմավիր» ՔԿՀ-ն է տեղափոխվել թվով 27 դատապարտյալ: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից, թե ինչով էպայմանավորված այս գործընթացը, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս