Հայաստանի հավաքականը պարտվեց և դուրս մնաց պայքարից

2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին եւ պարտությու կրեց 66:83 հաշվով:

Հայաստանի թիմը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ երկրորդ ուղեգիրը նվաճեցին բոսնիացները:

ԱԱ-2019, ընտրական մրցաշար, նախնական փուլ

A խումբ, 6-րդ տուր

Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա՝ 66:83 (25:24, 16:20, 21:21, 4:18)

Շվեդիա – Սլովակիա՝ 86:82 (17:20, 27:19, 23:17, 19:26)