Ալեքսանդր Արզումանյանն այս գիշեր մեկնում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է.«Հուլիսի կե­սին 2 նախկին պատգամա­վոր դեսպան նշանակվեց: Լևոն Մարտիրոսյանը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը, դես­պան նշանակվեց Կանադայում, նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալիկ Արզումանյանը՝ Դանիայում: Մենք տեղեկացանք, որ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները: Իսկ Լևոն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ Կա­նադա է մեկնելու սեպտեմբերի 1-ին:

Կանադա­յի իշխանություններին իր հավատարմագրերը կհանձնի սեպտեմբերի կեսերին, որից հետո կստանձնի դեսպանի պարտականությունները: Մինչ այդ նա դեռ Երևանում է, պետք է ընդունի Հայաս­տան ժամանող կանադական պատվիրակությանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս