Դպրոցների օպտիմալացումը լուրջ կրճատումների կհանգեցնի. Անահիտ Բախշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպտիմալացվելու է Երևանի 23, 41, և 81 հիմնական դպրոցները, որոնք իսկապես չափազանց թերբեռնված են:  ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման մասին նախագծին, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մանրամասներ ներկայացրեց աշակերտների թվի մասին:

«Թիվ 81 դպրոցում 36 աշակերտ կա, 23-ում՝ 45, թիվ 41-ում՝ 40: Այս օպտիմալացումը լիովին խելամիտ է: Խելամիտ է նաև թիվ 149 ավագ դպրոցը՝ 123 աշակերտով միացնել թիվ 54-ին: Սա էլ է խելամիտ: Ինձ համար շատ անհասկանալի է Գրիգոր Զոհրապի անվան դպրոցը միավորելը թիվ 16 ավագ դպրոցի հետ, այնտեղ 76 աշակերտ կա, իսկ Զոհրապի անվան դպրոցում՝ 253 աշակերտ», – նշեց նա:

Բախշյանի խոսքով, դա մտահոգիչ է մի քանի առումներով. հատկապես նրա համար անհասկանալի է, թե ինչ պետք է լինի Զոհրապի անունը: Բաշխյանը ընդգծեց, որ այս օպտիմալացումը բնականաբար հանգեցնելու է  ուսուցչական կազմի լուրջ կրճատումների: Նա նշեց, թե պետք է հետամուտ լինել և պահանջել կառավարության հիմնավորումները, թե ինչու են այս ուսուցչին  կրճատել, իսկ մեկ ուրիշին՝ թողել:




Լրահոս