Իրանը զենք կմատակարարի դաշնակիցներին. պաշտպանության նոր նախարար

Al Arabiya-ի փոխանցմամբ` Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ պատերազմներն ու հակամարտությունները կանխելու նպատակով երկիրը զենք կարտահանի:

«Անհրաժեշտության դեպքում մենք զենք կմատակարարենք դաշնակից պետություններին: Մեր գերնպատակն է զարգացնել իրանի հրթիռային ծրագիրը»,- ասել է Հաթամին: