Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ.-ի սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակով բացել և Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը:

Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս