ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում. Արամ Առաջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է և սա առջին հերթին պահանջում է հայրենի մեր ժողովրդին ամուր կապվածությունն իր հողին՝ Հայաստանին: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո ՆՍՕՏՏ Արամ Առաջինը:

«Եկեք անկեղծ ու իրապաշտ լինենք, Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում: Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել ու վերքերը բուժել:

Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ:

Եթե Հայաստանի տնտեսության զարգացումն ընթանա համրաքայլ և փտածության առաջն առնելը դառնա դժվար և մյուս կողմից, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ՝ արտագաղթը նույն թափով կշարունակվի և աղքատությունը կդառան աղբյուր՝ ամեն տեսակ ընկերային չարիքներին: Հեշտ է այս հարցրերի մասին խոսելը, գիտե՛նք, հեշտ է նաև քննադատելը, սա էլ գիտենք, էականը մեր ցավերի դարման որոնելու հավաքական իմաստությունը, կամքն ու հանձնառությունն ունենալն է:

Հայաստան և Սփյուռք, միայն գործակիցներ կամ գործընկերներ չեն, բառի սովորական հասկացողությամբ: Ս

Սփյուռքի տնտեսական ներուժի արդյուանվետ օգտագործումը և Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը ենթադրում է սովորական ներդրումներից այն կողմ՝ գործակցության դինամիկ մեխանիզմների ստեղծում՝ համաշխարհայնացած տնտեսույան կարողությունների ճիշտ օգտագործումով: Սակայն Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն տնտեսական շրջագծել մեզ պետք չէ դիտել, Սփյուռքի դերը Հայաստանի նկատմամբ միայն բիզնես անել չէ: Սփյուռքը մասնագիտությամբ թրծված, հարուստ փորձառություն է:

Այս անորոշ կացությունը լուրջ վտանգ է Հայաստանի համար: Թերևս այսպես կուզեն մեր բարեկամները և նաև ոչ բարեկամները՝ մեկնելու շրջանի իրենց աշխարհաքաղաքական շահերից: …»:

Ներկաները ոտնկայս ծափահարեցին Արամ Առաջինին:




Լրահոս