«Մարիա» փոթորիկն ուժեղացել Է մինչեւ երկրորդ կատեգորիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Մարիա» փոթորիկն ուժեղացել Է մինչեւ երկրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը: Նրա տվյալներով՝ «Մարիա»-ն ներկայում գտնվում Է Կարիբյան ծովում ֆրանսիական Մարտինիկա կղզուց 135 կիլոմետր արեւելք ընկած շրջանում:

Քամու պոռթկումները հասնում են ժամում 175 կիլոմետրի: Մոտեցող փոթորկի պատճառով Մարտինիկայում եւ հարեւան Գվադելուպա ֆրանսիական կղզում մետիոտագնապի մակարդակը բարձրացվել Է մինչեւ կարմիր աստիճան: Արդեն այժմ կղզում փակ են բոլոր դպրոցներն ու պետական հիմնարկները: Ինչպես նշվում Է, «Մարիա» փոթորկի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել ԱՄՆ-ին պատկանող Պուերտո Ռիկոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս