Ինչու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոխարեն ելույթ ունեցավ նրա տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին երկրորդ օրն էր: Ինչպես հայտնի է՝ ամեն օր նախատեսված է տարբեր ուղղություններով թեմատիկ նիստեր, որոնց ժամանակ ելույթ են ունենում տվյալ ոլորտի ղեկավարները:

Սակայն սահմանամերձ բնակավայրերի նախապատրաստումը պաշտպանության եւ բնակչության անվտանգության ապահովումը ռազմական բախումների ժամանակ թեմայով ելույթ ունեցավ ոչ թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, այլ նրա առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:

Սա հազիվ թե պատահականություն լինի, այն էլ ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին լուրերի համատեքստում. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր պաշտոնին հրաժեշտ կտան ԶՈՒ մի շարք պաշտոնատար անձինք, որոնցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն է, իսկ նրան կփոխարինի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԶՈՒ-ում շատ հարցերում Գասպարյանն ավելի ակտիվ է, քան իր վերադասը, եւ ըստ էության, նրան է հանձնվել ԶՈՒ-ն կառավարելու գործառույթները պարզապես դեռ տեղակալի կարգավիճակով:




Լրահոս