Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են կուտակվել մութ ամպեր. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են կուտակվել մութ ամպեր: Մեր տեղեկություններով՝ Սպորտի և երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիաների ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ այս թիվը աճելու միտում ունի: Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ քայքայումը: Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք և այդ բոլորը անում է քաղաքապետի անունից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս