«Փարոսից»` ամբաստանյալի աթոռին

«Փարոսից»` ամբաստանյալի աթոռին

ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից: Այս տարվա հուլիսի 7-ին գրել էինք, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու, թե ինչ հանգամանքներում են նպաստ ստացել եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունները արդյունք տվել են, քանի որ Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Մասնավորապես իրավապահները պարզել են, որ Հրաչյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակչուհի Հեղինե Մարտինյանից պահանջել է 37000 դրամ կաշառք, որպեսզի նրան ընդգրկի «Փարոս» ծրագրում՝ նշելով, եթե չտա, ապա նրան կզրկի այդ հնարավորությունից: