Ես պատրաստ եմ իմ ողջ ջանքերը ներդնել. Արմեն Մարտիրոսյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք բոլորս էլ մեր մտահոգությունները տարբեր ձևով արտահայտում ենք երկրում առկա իրավիճակի մասին, քանի որ այսօր դեպոպուլյացիայի խնդիր ունենք: Ժիրայր Սէֆիլյանի հետ որոշակի քաղաքական ճանապարհ ենք անցել «Նոր Հայաստանի» շրջանակում, և ակնհայտորեն այդ կեղծված սահմանադրությունը եկավ լրացնելու այն բացասական շարքը, որը մինչև այսօր շարունակվում է այս տարվա կեղծված ընտրություններով»,- ժիրայր Սէֆիլյանի հասցեական դիմումի մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր գնահատկանը տվեց «Ժառանգություն» խմբակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հավելենք` Ժիրայր Սէֆիլյանը հասցեական դիմում էր հղել որոշ գործիչների՝ կցելով նաև անվանացանկ, որոնց շարքում է «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրսյանի խոսքով՝ թեպետ ցուցակում մարդիկ կան ընդգրկված, որոնց նա վերապահումով է մոտենում, այնուամենայնիվ այս պարագայում դա որևէ նշանակություն, ըստ նրա, չի կարող ունենալ, քանի որ շատ կարևոր խնդիր է դրված սեղանին:

«Իմ կողմից որևէ խնդիր չի կարող առաջանալ համագործակցության վերաբերյալ: Ես պատրաստ եմ իմ ողջ ջանքերը ներդնել, թեպետ մտավախություն ունեմ կապված հասարակության տրամադրվածության հետ, քանի որ իշխանություններն այս տարիների ընթացքում շատ «որակյալ» աշխատանք են տարել: Միևնույն ժամանակ չեմ կարող ժխտել, որ համախմբան դեպքում հնարավոր է, որ հասարակությունը ոտքի կանգնի»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս