Ապօրինի ճանապարհով ձուկ որսալու դեպքերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 8 -ին ժամը 18:30 -ի սահմաններում Թաթուլ Խաչատրյանը Վահե Քարամյանը և Համայակ Զաքարյանը գնացել են Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքով հոսող Որոտան գետի մոտ եւ որոշել վտակից էլեկտրահարման եղանակով ձուկ բռնել:

Արդյունքում տղաները էլեկտրական գեներատորի և ձկնորսական ցանցի միջոցով, զանգվածային ոչնչացման եղանակի` էլեկտրական հոսանքի օգտագործմամբ, ապօրինի արդյունահանել է բնական ազատության մեջ գտնվող, 80 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողության 16 հատ «Կարմրախայտ» տեսակի ձուկ եւ այս արարքի համար հայտնվել ամբաստանյալի աթոռին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատանիշներով ( Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը ,որը կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ): Երեք անձանց նկամամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս