Գիտնականները դեպրեսիայից ազատվելու պարզ եղանակ են գտել

Գիտնականները դեպրեսիայից ազատվելու պարզ եղանակ են գտել

Շաբաթական ընդամենը մեկ ժամ լիցքային վարժությունները նկատելիորեն նվազեցնում են դեպրեսիայի զարգացման հավանականությունը եւ օգնում մարդկանց՝ ավելի արագ ազատվել ընկճված վիճակից՝ անկախ նրանց սեռից ու տարիքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է American Journal of Psychiatry-ում հրապարակված հոդվածում:

«Մենք գիտեինք, որ լիցքային վարժությունները որոշակի դեր են խաղում դեպրեսիայի դեմ պայքարում, բայց այժմ մեզ առաջին անգամ հաջողվեց ճշգրիտ գնահատել այն, թե որքան շատ Է այն օգնում մարդուն՝ ազատվելու ճնշված տրամադրության զարգացումից: Այս չափումները շատ հետաքրքրական են դարձել այն պատճառով, որ նույնիսկ ոչ մեծ քանակությամբ վարժությունները, շաբաթական ընդամենը մեկ ժամ, կարող են շատ մեծ բարերար արդյունքներ ունենալ»,-հայտարարել Է Սեմուել Հարվին Սիդնեյում (Ավստրալիա) Նոր Հարավային Ուսելսի համալսարանից:

Քրոնիկական դեպրեսիան համարվում Է առավել տարածված եւ բարդ հոգեկան խանգարումներից մեկը: Որպես կանոն այն դրսեւորվում Է կյանքի նկատմամբ հետաքրքության կորստով, ինքնագնահատականի իջեցմամբ եւ ապատիայով:

Վերջին տարիներին գիտնականները մշակել են բազմաթիվ հակադեպրեսանտներ, սակայն դրանցից շատերը լուրջ կողմնակի ազդեցություններ ունեն, այդ թվում՝ նյութափոխանակության խախտումը, ճարպակալումը եւ դեղորայքից ունեցած կախվածությունը: Վերջին տարիներին գիտնականներն այն բանի բազմաթիվ վկայություններ են գտել, որ մշտական դեպրեսիան ազդում Է ոչ միայն մարդու հոգեկանի ու վարքագծի, այլեւ առողջության վրա՝ կրճատելով նրա կյանքի տեւողությունը:

Հարվին եւ նրա գործընկերները դեպրեսիայից ազատվելու հարաբերականորեն անվտանգ եւ պարզ միջոց գտան՝ վերլուծելով Նորվեգիայի բնակիչների առողջության ընդգրկուն դիտարկումների արդյունքները, որոնք սկանդինավյան երկրի նահանգներից մեկում իրականացվում Էին 1980 եւ 1990-ական թվականների կեսերին: Այդ նախագծին մասնակցել են մոտավորապես 30 հազար չափահաս նորվեգացիներ, որոնք թույլ են տվել գիտնականներին՝ անընդմեջ հետեւել ոչ միայն իրենց առողջությանը, այլեւ տրամադրությանն ու ինքնազգացողությանը:

Ուսումնասիրելով այդ տվյալները՝ ավստրալացի գիտնականներն ուշադրություն են դարձրել հետաքրքական օրինաչափության վրա. երբեք լիցքային վարժություններով չզբաղված մարդիկ մոտավորապես 44 տոկոսով ավելի հաճախ են տառապել դեպրեսիայից եւ ավելի շատ են ենթակա եղել ձեռք բերելու ընկճախտի ծանր ձեւեր, քան այն նորվեգացիները, որոնք շաբաթական մեկ-երկու ժամ տրամադրել են սպորտին:

«Առայժմ հասկանալի չԷ՝ ինչի հետ Է դա կապված, բայց մենք ենթադրում ենք, որ լիցքային վարչությունները ունեն ոչ միայն կենսաբանական, այլեւ սոցիալական առավելություններ: Ամեն դեպքում նման կապի առկայությունը խոսում Է այն մասին, որ լիցքային վարժություններն անհրաժեշտ Է ներառել դեպրեսիայի դեմ պայքարի ծրագրերում: Նույնիսկ եթե մեզ հաջողվի միայն փոքր-ինչ բարձրացնել բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, ապա դրա արդյունքը հսկայական կլինի»,-ընդգծել Է Հարվին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: