Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է:  Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պատականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ելցինի ժամանակից շուտ պաշտոնաթողության հետևանքով Պուտինը դառնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատար։ Այդ օրվա առավոտյան ժամը 11-ին Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահի աշխատասենյակում, Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ II-ի ներկայությամբ Ելցինը հանձնեց իր իրավասությունները Պուտինին։ Այս ամենի հետ Պուտինը ստացավ նաև Պատրիարքի ուղղափառ օրհնությունը երկրի կառավարման առաջիկա դժվարին գործում[62]։ Առավոտյան ժամը 12-ին, արտակարգ ընդհատելով եթերը, հեռուստաալիքները հեռարձակեցին Ելցինի ուղերձը, որում նա հայտնում էր իր պաշտոնաթողության և հետնորդի մասին[63]։ Նույն օրը Պուտինին տրվեցին նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում «ատոմային ճամպրուկը» ։

Առաջին պետական փաստաթուղթը, որը ստորագրեց ՌԴ նախագահի պաշտոնակատար Պուտինը, «Իր պարտականությունների կատարումը դադարեցրած Ռուսաստանի Դաշնության նախագահի և նրա ընտանիքի անդամների երաշխքիների մասին» հրամանագիրը։ Հրամանագիրը նախկին ՌԴ նախկին նախագահներին (այդ պահին այդպիսին միայն Ելցինն էր) երաշխավորում էր անձեռնմխելիություն։

2000 թվականի մարտի 26-ին ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ[64]։ Պաշտոնը ստանձնեց 2000 թվականի մայիսի 7-ին։
2000 թվականի մայիսին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակեց Միխայիլ Կասյանովին։
2004 թվականի փետրվարի 24-ին Կասյանովի կառավարությունը արձակեց՝ նրա աշխատանքը «ընդհանուր առմամբ գնահատելով բավարար»[67]։ Նոր վարչապետ դարձավ Միխայիլ Ֆրադկովը։


2004 թվականի մարտի 14-ին երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։ Պաշտոնը ստանձնեց 2004 թվականի մայիսի 7-ին։
2007 թվականի սեպտեմբերի 12-ին արձակեց Ֆրադկովի կառավարություն՝ վարչապետ նշանակելով Վիկտոր Զուբկովին։
2008 թվականի մայիսի 7-ին իշխանությունը փոխանցեց նորընտիր նախագահին՝ իր աշխատակազմի նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևին[73]։ Դրանից մի քանի օր առաջ Պուտինը Time-ի «Աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց» ցուցակում գրավել էր երկրորդ տեղը։