ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, ովքեր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներն առաջին փուլում չեն կարողացել վեհաժողովի նոր նախագահ ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից և Էմեանուելիս Զնիգերիսը՝ Լիտվայից։ Կիրիակիդեսը, որին պաշտպանում է հայկական պատվիրակությունը, ստացել է 126 քվե, իսկ Զնիգերիսը՝ 84 քվե։ Թեև Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ է 152 կողմ ձայն:

Եխխվ նախագահի ընտրության երկրորդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավարը ստացավ 129 ձայն, իսկ իր մրցակիցը 69 քվե: ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, որի համար պահանջվում է ձայների հարաբերական մեծամասնություն:




Լրահոս