ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր տոն է, մեկս մեկիս շնորհավորենք. Տարոն Մարգարյանը խուսափում է խոսել ավագանու անդամների պահվածքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան-2797» ամյակի կապակցությամբ այսօր մայրաքաղաքի մի շարք հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ևս շրջեց մի քանի վայրերում` մասնակից լինելով տոնին:

Լրագրողների հետ զրույցում, խոսելով միջոցառումների կազմակերպման համար ծախսված գումարների մասին, Մարգարյանը նշեց, թե այս անգամ նախորդ տարվա համեմատ ավելի համեստ են եղել ծախսերը: «Նախորդ տարվա համեմատ ավելի քիչ ծախսերով ենք իրականացնում: Վերջնական ծախսերն իմանալու համար պետք է տոնախմբությունն ավարտվի», – նշեց նա:

Մարգարյանը չցանկացավ խոսել Երևանում առկա բազմաթիվ խնդիրների կամ ավագանու նիստում ՀՀԿ-ականների պահվածքի մասին: «Այսօր տոն է, մեկս մեկիս շնորհավորենք և ուրախանանք քաղաքի տոնի հետ կապված: Ինչ մնում է մյուս հարցերին, Դուք պարբերաբար ինձ հանդիպում եք, այդ հարցերը կտաք»:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս