«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում. ինչ է բացահայտել ԱԱԾ-ն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։

Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատում սկսած 2011 թվականից։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրմամբ, և առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս