Սերժ Սարգսյանի մտերիմը «քցել է» դանիացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը։ Իսկ վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։

Արդյունքում, նշված հիմնադրամն ու գործակալությունը պահանջել են «Վալլեքս»-ից վարկը ամբողջությամբ վերադարձնել` առանց դանիական կողմերի համար որեւէ կորստի: Ստացվում է, որ «Վալլեքս»-ը չի բավարարել դանիական կողմերի որոշակի չափանիշներ պահպանելու վերաբերյալ պահանջները: Իսկ վարկի տրամադրման դադարեցման հիմնական պատճառներն են Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը եւ այլն: Այսինքն այն պատճառները, որոնց մասին ՀՀ բնապահպանները չեն դադարել բաձրաձայնել, իսկ ՀՀ կառավարությունը շարունակել է աչք փակել:

Նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից այս խնդիրները «չնկատելու» պատճառն այն է, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է:




Լրահոս