Սիսիսանի պաշտոնատար անձինք՝ ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պաշտոնատար անձինք հայտնվել են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Սաֆրազյանին, Մանասեր Ստեփանյանին և Ռազմիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք համապատասխանաբար զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասին տեսուչ-հերթապահի, հետախուզության բաժանմունքի պետի, հետաքննության գծով ավագ տեսուչի պաշտոնները, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, վնաս պատճառել ինչպես պետությանը, այնպես էլ՝ անչափահաս Լյուբա Մարտիրոսյանի իրավունքներին ու օրինական շահերին:

Այս քրեական գործը հոկտենբերի 17-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին, իսկ ահա պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս