Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Ուրախությամբ հայտարարում ենք, որ Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հպարտ եմ այն երաժշտությամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թանկյանը: Ավելի վաղ, երաժիշտը նշել էր, որ Intent to Destroy-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբևէ տեսել է վերջին շրջանում։

Intent to Destroy-ն այս տարի դարձել է Tribeca և Hot Docs Film Festivals փառատոնների ամենահիշարժան ֆիլմերից մեկը:




Լրահոս